Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Էդմոն Մարուքյան. Դատարանի երեկվա որոշումից հետո իշխանական խմբակցությունից 87 մարդ հարցեր ունի իրենց համոզողներին

Էդմոն Մարուքյան. Դատարանի երեկվա որոշումից հետո իշխանական խմբակցությունից 87 մարդ հարցեր ունի իրենց համոզողներին
22.06.2020 | 14:30

Գագիկ Ծառուկյանի հարցով դատարանի երեկվա որոշումից հետո իշխանական խմբակցությունից 87 մարդ, համոզված եմ, հարցեր ունի իրենց համոզողներին, բայց դա մեր խնդիրը չէ, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ ԼՀԿխմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Ես ասել էի, որ խորհրդարանը, հնարավոր է, խայտառակ լինի անձեռնմխելիությունից զրկելու պատճառով: Երեկ դա տեղի ունեցավ: Մենք մեր համոզմունքն արտահայտել ենք, և դա հաստատվել է դատարանի որոշմամբ», - ասաց նա:

Դիտվել է՝ 778

Մեկնաբանություններ