Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Սուրեն Գրիգորյանը՝ Վենետիկի հանձնաժողովի կարծիքի մասին

Սուրեն Գրիգորյանը՝ Վենետիկի հանձնաժողովի կարծիքի մասին
22.06.2020 | 14:31

Երբ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը կհրապարակվի, մեր կարծիքը կհայտնենք, խորհրդարանում ասաց «Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանն՝ անդրադառնալով արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի հրապարակմանը, որտեղ Վենետիկի հանձնաժողովի այսօր հրապարակվելիք կարծիքից մեջբերում էր արված։

«Եթե մինչ այժմ Վենետիկի հանձնաժողովի կայքում չի հրապարակվել կարծիքը, ինձ համար մի փոքր տարակուսելի է, թե ինչպես է տարբեր հատվածներ այդ կարծիքից հայտնվում այն մարդկանց մոտ, ովքեր որևէ կարգավիճակ էս պրոցեսում չունեն։ Վերջնական կարծիքը կհրապարակվի, բոլորս կծանոթանանք ու դրա վերաբերյալ անհրաժեշտ մեկնաբանությունները կտրվեն», - ասաց Գրիգորյանը:

Դիտվել է՝ 774

Մեկնաբանություններ