Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Արթուր Վանեցյան. Նիկոլ Փաշինյանը ձեզ քրեական հանցագործության է մղում, որի հետևանքները շատ ծանր են լինելու

Արթուր Վանեցյան. Նիկոլ Փաշինյանը ձեզ քրեական հանցագործության է մղում, որի հետևանքները շատ ծանր են լինելու
22.06.2020 | 14:32

«Հայրենիք» կուսակցության խորհրդի նախագահ Արթուր Վանեցյանը հայտարարել է. «Սիրելի հայրենակիցներ, առիթ ունեցել եմ բարձրաձայնելու, որ Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունը պահելու համար կանգ չի առնելու ոչնչի առջև։ Այսօր Նիկոլ Փաշինյանը գերազանցում է ինքն իրեն։ Այն, ինչի մասին բարձրաձայնել եմ իմ հրաժարականի ժամանակ, այսօր իրականություն է դառնում։


Սահմանադրական դատարանի և ՍԴ դատավորների դեմ Փաշինյանի կողմից ամիսներ շարունակ սանձազերծված խայտառակ ճնշումներից և տապալված հանրաքվեից հետո, նրա ցուցումով ԱԺ նիստի այսօրվա օրակարգ է ներառվել մի նախագիծ, որը իշխանության զավթման շատ կոնկրետ հանցակազմ է պարունակում։ Նիկոլ Փաշինյանը գնում է խմբակային հանցագործության, ծանր հանցագործության՝ իշխանության յուրացման ու սահմանադրական կարգի տապալման՝ դրան մասնակից դարձնելով առնվազն 88 պատգամավորի։
Հարգելի՜ պատգամավորներ, չկարծեք, թե Սահմանադրության 96-րդ հոդվածը (այն է՝ պատգամավորը չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել պատգամավորական գործունեության շրջանակներում հայտնած կարծիքի կամ քվեարկության համար) կարող է պաշտպանել ձեզ ձեր իսկ քվեարկությամբ ծանր հանցագործություն կատարելու հետևանքներից։


Ուստի հորդորում եմ ձեզ զերծ մնալ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անհավասարակշիռ մարդու ապօրինի հրահանգները կատարելուց։
Նիկոլ Փաշինյանը ձեզ քրեական հանցագործության է մղում, որի հետևանքները, վստահեցնում եմ, շատ ծանր են լինելու՝ առաջին հերթին մեր պետության, ապա նաև անձնապես ձեզնից յուրաքանչյուրի համար։ Դուք ձեր այսօրվա քվերակությամբ կիսելու եք Նիկոլ Փաշինյանի արարքների քրեական և քաղաքական պատասխանատվությունը։ Լավ մտածեք։


Հարգելի գործընկերներ, ստեղծված իրավիճակից ելնելով՝ «Հայրենիք» կուսակցությունը հանդես է գալիս «Սահմանադրական կարգի վերականգնման կոմիտե» ձևավորելու նախաձեռնությամբ և այդ նպատակով սկսում ենք շտապ խորհրդակցություններ՝ պետության ապագայով մտահոգ բոլոր հասարակական-քաղաքական ուժերի հետ»:

Դիտվել է՝ 798

Մեկնաբանություններ