Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Տարոն Սիմոնյան. ՍԴ չդիմելն արդեն իսկ Սահմանադրության համապատասխան հոդվածների խախտում է

Տարոն Սիմոնյան. ՍԴ չդիմելն արդեն իսկ Սահմանադրության համապատասխան հոդվածների խախտում է
22.06.2020 | 14:33

«Իմ քայլը» խմբակցության իրավաբան պատգամավորները դեռ փետրվարի 6-ին ԱԺ ամբիոնից հայտարարում էին, որ Սահմանադրության փոփոխությունը բացառապես հանրաքվեով կարող է լուծվել, որովհետև Սահմանադրությունը թույլ չի տալիս այս հարցի որոշման կայացում ԱԺ-ի կողմից, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ ԼՀԿխմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

«Հիմա պարզվում է, որ հարցը կարող է ԱԺ-ում լուծվել: Սա էլ մյուս անտրամաբանական վարքագիծը: Այնքան հարցեր կան, որոնց պատասխանները չստացած, մեր գործընկերները գնում են առաջ: Չի կարելի անտեսել Վենետիկի հանձնաժողովի կարծիքը՝ անգամ այդ կարծիքը չստացած», - նշեց նա: Տարոն Սիմոնյանն ընդգծեց՝ այն, որ խորհրդարանը որոշել է Սահմանադրության փոխվելու հարցով չդիմել ՍԴ, արդեն Սահմանադրության համապատասխան հոդվածների խախտում է: «Իմպերատիվ դրույթ է, որ սահմանադրական փոփոխություններով պայմանավորված՝ առաջին ընթերցումից հետո խորհրդարանը դիմում է ՍԴ: Եթե այս դրույթը չի պահպանվում, ՀՀ Սահմանադրությունը խախտվում է», - ասաց նա:

Դիտվել է՝ 885

Մեկնաբանություններ