Իշխանական պատգամավորները ձեռնպահ են մնում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին չկալանավորելու վերաբերյալ դատավորի որոշմանը գնահատական տալուց։ «Փաստացի ուրեմն կա դատավոր, որը արձանագրում է՝ Գագիկ Ծառուկյանը չկա այնքան, որ կարողանա ազդել որևէ մեկի վրա», - խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլի» պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:- Ես համամիտ եմ դատախազության որոշմանը, որ պետք է բողոքարկվի։ Ենթադրում եմ՝ իմ վերաբերմունքն այս նախադասությունից ձեզ համար հասկանալի էր»:
Սուրեն Գրիգորյանն էլ նկատեց, որ վճիռը կայացրած դատավորի մասով որևէ դիրքորոշում հայտնելը քաղաքական շահարկումների տեղիք է տալու։ «Իշխանության կողմից ընթացիկ քրեական գործերի մեկնաբանությունը կարող է այլ երանգ տրվել, ուստի մենք զերծ կմնանք», - ասաց նա։