ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը մտադիր է կալանքից ազատ արձակվելուց հետո շարունակել վերականգնողական բուժումը՝ «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
«Քոչարյանը նախատեսում է մեկ շաբաթվա ընթացքում ավարտել վերականգնողական բուժումը, գնահատել ներկայիս ներքաղաքական իրավիճակը, նախանշել տեսանելի ապագայի ծրագրերը »,-ասել է Սողոմոնյանը: