Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Daily Mail-ը պատմել է Սորոսի վերաբերյալ նոր դավադրության տեսությունների մասին

Daily Mail-ը պատմել է Սորոսի վերաբերյալ նոր դավադրության տեսությունների մասին
22.06.2020 | 14:38

Բրիտանական Daily Mail-ը գրում է, որ միլիարդատեր Ջորջ Սորոսի շուրջ հյուսվում են դավադրության նոր տեսություններ, որ հենց նա է կազմակերպում ու ֆինանսավորում ԱՄՆ-ում հակաոստիկանական ցույցերը, որոնք սկիզբ են առել սպիտակամորթ ոստիկանի կողմից աֆրոամերիկացի իրավախախտ Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո: Այժմ այդ տեսությունները գրավում են համացանցի ծայրահեղ աջակողմյան ուժերի ներկայացուցիչների ուշադրությունը: Daily Mail-ը գրում է, որ անհիմն տեսությունների համաձայն՝ Սորոսը վարձում է ցուցարարներին, հատուկ ավտոբուսներ է վարձակալում նրանց ակցիայի վայրեր տեղափոխելու և այնտեղ անկարգություններ անելու, ոստիկանների հետ բախվելու համար: Ըստ այդ տեսությունների՝ ակցիաների վայրերում նախապես դարսված են աղյուսներ, որոնք ցուցարարները նետում են իրավապահների ուղղությամբ: Մարդկանց որոշ խմբեր հավատացած են, որ Black Lives Matter շարժումն իրականում պատկանում է Սորոսին ու նա է ֆինանսավորում: Նրանք հավատացած են, որ Black Lives Matter շարժմանը նոր թափ հաղորդած աղմկահարույց սպանությունն իրականում եղել է Սորոսի և ոստիկանության պայմանավորվածության հետևանք:


Նշվում է, որ վերջին շաբաթներին Սորոսի վերաբերյալ նմանատիպ հրապարակումները վիրտուալ տիրույթում կայծակնային արագությամբ են ավելանում: Մայիսի վերջին՝ 4 օրում, Twitter-ում Սորոսի մասին բացասական հրապարակումներն օրական 20 000-ից հասել են 500 000-ի: Այս են փաստում Anti-Defamation League կազմակերպության վերլուծության տվյալները: Նմանատիպ աճ է նկատվել նաև Facebook սոցկայքում: Նման հրապարակումներն ուղեկցվում են առցանց գովազդներով, որոնց հեղինակները՝ պահպանողական խմբերը, կոչ են անում իշխանություններին հետաքննել Սորոսի՝ ներքին ահաբեկչության և տասնամյակներ շարունակվող կոռուպցիայի դեպքերը:


89-ամյա Սորոսն ամբողջ աշխարհում իր անձնական հարստությունից միլիարդավոր դոլարներ է տրամադրել լիբերալ և հակաիշխանական տարբեր թեմաներին, ինչի հետևանքով դարձել է աջակողմյան ուժերի «սիրելի թիրախը»: Ծագումով հրեա Սորոսը, որը ծնվել է Հունգարիայում, տասնամյակներ շարունակ դավադրության տարատեսակ տեսությունների գլխավոր դեմքերից է:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 820

Մեկնաբանություններ