Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Վրացական ընդդիմադիր կուսակցությունը համագործակցում է Գիորգի Մարգվելաշվիլիի հետ

Վրացական ընդդիմադիր կուսակցությունը համագործակցում է Գիորգի Մարգվելաշվիլիի հետ
22.06.2020 | 14:39

Վրացական ընդդիմադիր «Լելո Սաքարթվելոսթվիս» («Փորձ Վրաստանի համար») կուսակցության գլխավոր քարտուղար Բադրի Ջափարիձեն հաստատել է, որ իրենց կուսակցությունը համագործակցում է 4-րդ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ:

«Մենք անպայման կտեղեկացնենք հանրությանն ու ԶԼՄ-ներին, թե ինչ ձևաչափով է լինելու մեր համագործակցությունը: Ես հաստատում եմ, որ մենք այլ քաղաքական կառույցների հետ էլ ենք համագործակցում, և ես համոզված եմ, որ 2020 -ի ընտրություններին մենք կհաղթենք «Վրացական երազանքին» առաջին փուլով»,-ասել է Ջափարիձեն: «Փորձ Վրաստանի համար» կուսակցությունը ստեղծվել է 2019-ին, գործարար Մամուկա Խազարաձեի և Բադրի Ջափարիձեի կողմից: Գիորգի Մարգվելաշվիլին փետրվարին հայտնել էր, որ չի բացառում իր` քաղաքականություն վերադառնալը` ընդդիմադիր կարգավիճակով: Նա Վրաստանի նախագահն էր 2013-2018–ին:

Դիտվել է՝ 1567

Մեկնաբանություններ