Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Դուբայը արտասահմանցի զբոսաշրջիկներին կընդունի հուլիսի 7-ից

Դուբայը արտասահմանցի զբոսաշրջիկներին կընդունի հուլիսի 7-ից
22.06.2020 | 14:40

Դուբայի իշխանությունները հայտարարել են հուլիսի սկզբից օտարերկրյա զբոսաշրջիկների համար սահմանները բացելու մտադրության մասին: Այլ պետությունների քաղաքացիները հնարավորություն կունենան Դուբայ այցելել հուլիսի 7-ից:

Սահմանը հատելու համար զբոսաշրջիկները պետք է կորոնավիրուսի բացասական թեստի վերաբերյալ տեղեկանք ներկայացնեն, կամ ժամանումից անմիջապես հետո օդանավակայանում թեստ հանձնեն: Կացության իրավունք ունեցող քաղաքացիները կկարողանան Դուբայ ժամանել հունիսի 22-ից:

Դիտվել է՝ 783

Մեկնաբանություններ