Խորհրդային Միության ստեղծման ժամանակ շատ հանրապետություններ, որոնք մտան միության կազմ, ռուսական հսկայական հողեր են ստացել՝ Ռոսսիյա 1 հեռուռստաընկերության եթերում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Խորհրդային Միության ստեղծման ժամանակ նշվել է կազմից դուրս գալու իրավունքը, բայց քանի որ ընթացակարգ չի եղել, հարց է ծագում։ Եթե այս կամ այն հանրապետությունը մտել է Խորհրդային Միության կազմ, ռուսական հսկայական հողեր է ստացել՝ ավանդական, պատմական, ռուսական տարածքներ, իսկ հետո որոշել է դու՞րս գալ կազմից։ Այդ դեպքում գոնե դուրս գար նրանով, ինչով եկել է, այլ ոչ թե իր հետ քարշ տար ռուս ժողովրդի նվերները», – ասել է Պուտինը։