Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը
22.06.2020 | 23:06

«Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների կողմից ներկայացված նախագիծն Աժ-ն ընդունեց 88 կողմ ձայնով` առանց դեմ և ձեռնպահ ձայների: ԲՀԿ և ԼՀԿ խմբակցությունները քվեարկությանը չեն մասնակցել:


Այս փոփոխությունները գալիս են փոխարինելու հետաձգված սահմանադրական հանրաքվեին: Նախագծով առաջարկվում է դադարեցնել 12 տարուց ավելի պաշտոնավարած ՍԴ դատավորների լիազորությունները և թափուր տեղերը լրացնելուց հետո կազմակերպել դատավորների կողմից ՍԴ նախագահի ընտրություն: Այդպիսով կդադարեցվի ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը: Նախագիծը արտահերթ նիստում ներկայացրեց պատգամավոր Վահանգ Հովակիմյանը: Նա նշեց.«Ճգնաժամի պատճառը այն գործունեությունն է, որը այդ մարմինը ծավալել է իր հիմնադրման պահից` 1996-ի փետրվարի 6-ին հաջորդած 22 տարիներին»: Սահմանադրության 213-րդ հոդվածի փոխոխություններն ուժի մեջ մտնելու պահից Հրայր Թովմասյանը կշարունակի պաշտոնավարել որպես ՍԴ անդամ: Կդադարեցվեն նաև ՍԴ 9 անդամներից 3-ի լիազորությունները` Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի և Ալվինա Գյուլումյանի:
Հրանտ Նազարյանը ՍԴ դատավոր է նշանակվել 1997-ին, Ֆելիքս Թոխյանը` 1998-ին, պաշտոնավարում են 25 և 24 տարի: Ալվինա Գյուլումյանը նախ պաշտոնավարել է 1996-2003-ին, կրկին նշանակվել է 2014-ին ու պաշտոնավարում է մինչև օրս` ավելի քան 12 տարի:
Հարակից զեկուցող, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն անդրադարձավ նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովից ստացված եզրակացությանը. «Վենետիկի հանձնաժողովը նշել է, որ դատավորների անփոփոխելիության սկզբունքը ԵԽ տարածքում չափազանց կարևոր երաշխիք է: Եվ Վենետիկի հանձնաժողովը չափազանց զգուշավորությամբ է խորհուրդ տալիս վերաբերել ցանկացած փոփոխությանը, որ այս սկզբունքին որևէ կերպ առնչվում է»:

Դիտվել է՝ 447

Մեկնաբանություններ