Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Ռուսաստանը հարևանների նկատմամբ տարածքային հավակնություններ չունի

Ռուսաստանը հարևանների նկատմամբ տարածքային հավակնություններ չունի
22.06.2020 | 23:10

Ռուսաստանը հարևանների նկատմամբ տարածքային հավակնություններ չունի: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Պուտինի հայտարարությունները:

Կիրակի օրը «Ռոսիա 1» հեռուստաընկերության եթերում ցուցադրված «Ռոսիա. Կրեմլ. Պուտին» ֆիլմում Պուտինը ասել է, որ որ Խորհրդային Միության ստեղծման ժամանակ դրա կազմի մեջ մտնող որոշ հանրապետություններ «ստացել են հսկայական քանակի ռուսաստանյան տարածքներ» և «ավանդաբար ռուսաստանյան պատմական տարածքներ»։ Կրեմլի ղեկավարի կարծիքով, այդ պետությունները պետք է ԽՍՀՄ-ից դուրս գային այնպես, ինչպես եկել էին, «այլ ոչ թե իրենց հետ տանեին ռուս ժողովրդի նվերները»։ Պուտինը չի հստակեցրել, թե հատկապես որ հանրապետությունները և որ տարածքները նկատի ունի, միայն նշել է, որ «Խորհրդային Միության ստեղծման պայմանագրում գրված էր դուրս գալու իրավունքը, սակայն գործընթացի մասին գրված չէր»։

Դիտվել է՝ 414

Մեկնաբանություններ