Ջասթին Բիբերը, Շակիրան, «Քոլդփլեյ» խումբը հունիսի 27-ին Բրյուսելում կմասնակցեն բարեգործական համերգին, որին կհաջորդի կորոնավիրուսի դեմ պայքարի համար միջոցների հանգանակությունը: Միջազգային դոնորների մասնակցությամբ համաժողովը կանցնի Եվրամիության գործադիր մարմնի և Global Citizen հանրային շարժման հովանու ներքո: ԵՄ 9,5 միլիարդ եվրո է հանգանակել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ու դեղամիջոց ստեղծելու համար: Հանգանակությանը մասնակցել են տասնյակ երկրների կառավարություններ, բարեգործական հիմնադրամներ ու գործարարներ: Եվրահանձնաժողովը հայտարարել է, թե իր նպատակն է ոչ միայն նպաստել դեղամիջոցների մշակմանը, այլև երաշխավորել, որ հասանելի դառնան բոլորին: