Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Արսեն Թորոսյան. Երեկ երեկոյից կորոնավիրուսով վարակված տանը սպասող քաղաքացի այլևս չկա

Արսեն Թորոսյան. Երեկ երեկոյից կորոնավիրուսով վարակված տանը սպասող քաղաքացի այլևս չկա
22.06.2020 | 23:12

«Երեկ երեկոյից կորոնավիրուսով վարակված տանը սպասող քաղաքացի այլևս չկա»՝ պարետատան նիստից հետո հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Այն քաղաքացիները, որոնց մոտ հաստատվում է կորոնավիրուսային հիվանդություն և նրանք կարիք ունեն հոսպիտալիզացիայի և իրենց առողջական վիճակով պայմանավորված, նրանք հրատապ հոսպիտալացվում են: Այս առումով մենք կարող ենք ասել, որ այդ խնդիրը լուծված է: Հաջորդ խնդիրը մնում է որոշ բուժհաստատություններից դեպի կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող հիվանդանոցներ տեղափոխումը, դա նույնպես մոտ օրերս կլուծվի», - ասաց Արսեն Թորոսյանը: Նա հայտնեց, որ առաջիկա օրերին ևս մի քանի հիվանդանոցներ կմիանան կորոնավիրուսի դեմ պայքարին: «Կարծես թե ամեն օր արձանագրվող դեպքերի բացարձակ թվի առումով բավական կայուն վիճակում ենք, այսինքն օրական արձանագրվող դեպքերը, բացառությամբ երեկվա դեպքերը, երբ որ մոտ կրկնակի անգամ քիչ թերստեր էին արվել, տատանվում է մոտավորապես 500-600-ի շրջանակներում: Այդ իմաստով, կարծում եմ, կարող ենք արձանագրել, որ իրավիճակի ավելի բարդացումը դեռ տեղի չի ունեցել», - նշեց նախարարը:


Թորոսյանն ընդգծեց, որ դա նաև վերջին շրջանում հակահամաճարակային միջոցառումներ արդյունք է, երբ քաղաքացիները ավելի շատ սկսեցին կրել դիմակներ: «Մենք պետք է շարունակենք կանոնների պահպանումը, որպեսզի ունենանք ավելի ցածր թվեր: Նույնիսկ առողջապահական մեծ հզորությունների դեպքում, մենք գիտենք, որ վարակված անձանց ինչ-որ տոկոս և, բարեբախտաբար, դա Հայաստանում դեռ փոքր տոկոս է, աշխարհում լավագույն տոկոսներից մեկը, դժբախտաբար, մահանում են», - ընդգծեց նա:

Դիտվել է՝ 509

Մեկնաբանություններ