Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Լիլիթ Մակունց. ՍԴ-ն ունեցել է ինքնուրույն վերափոխվելու հնարավորություն, սակայն, ցավոք, դա տեղի չի ունեցել

Լիլիթ Մակունց. ՍԴ-ն ունեցել է ինքնուրույն վերափոխվելու հնարավորություն, սակայն, ցավոք, դա տեղի չի ունեցել
22.06.2020 | 23:25

Այս մեկուկես տարվա ընթացքում ՍԴ-ն ունեցել է ինքնուրույն վերափոխվելու հնարավորություն, սակայն, ցավոք, դա տեղի չի ունեցել: Ավելին՝ տեղի են ունեցել անընդունելի զարգացումներ՝ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Մենք մնում ենք այն համոզման, որ սահմանադրական հանրաքվեն կլիներ լավագույն տարբերակը՝ իրավիճակը շտկելու համար, սակայն հասկանալի է, որ չենք կարող այն իրականացնել: Հետևաբար, գալով ընդհանուր եզրահանգումների, ՀՀ հանրության ուշադրությանն ենք ներկայացնում այն նախագիծը, որն այսօր դրվել է քննարկման ԱԺ-ում: Կարծում եմ՝ սա միջանկյալ լուծում է, որի համապարփակ լուծումը կտրվի խորքային սահմանադրական փոփոխությունների արդյունքում», - ասաց Լիլիթ Մակունցը:

Դիտվել է՝ 506

Մեկնաբանություններ