Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Ալեքսանդր Մինյոն. Դեքսամետազոն դեղամիջոցն օգնում է կորոնավիրուսի բուժման պրոցեսում

Ալեքսանդր Մինյոն. Դեքսամետազոն դեղամիջոցն օգնում է կորոնավիրուսի բուժման պրոցեսում
22.06.2020 | 23:26

Կա նոր լուր. դեքսամետազոն դեղամիջոցը հնարավոր է արդեն օգտագործել Հայաստանում։ Դեղամիջոցն օգնում է կորոնավիրուսի բուժման պրոցեսում, պարետատան նիստից հետո ճեպազրույցի ընթացքում ասաց Հայաստանում գտնվող Ֆրանսիայի բժշկական թիմի ղեկավար Ալեքսանդր Մինյոնը։

«Այս հիվանդությունը երկար ամիսների պատմություն ունի և այնպես չէ, որ այս դեղամիջոցն անպայման, անմիջապես օգնելու է ու մեզ ազատելու է այս պատուհասից», - ասաց Ֆրանսիայի բժշկական թիմի ղեկավարը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ դեղամիջոցը հորմոնալ է, և այն կարելի է կիրառել միայն բժշկի ցուցումով. «Խնդրում եմ ինքնաբուժությամբ չզբաղվել: Դեղամիջոցը հորմոնալ է, և կարելի է օգտագործել միայն բժշկի ցուցումով», - ասաց վարչապետը:

Դիտվել է՝ 558

Մեկնաբանություններ