Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Նիկոլ Փաշինյան. Որոշ շրջանակներ գերագնահատում են Հայաստանում հանրահավաքներ անցկացնելու իրենց ուժը

Նիկոլ Փաշինյան. Որոշ շրջանակներ գերագնահատում են Հայաստանում հանրահավաքներ անցկացնելու իրենց ուժը
22.06.2020 | 23:28

Այո, հավաքները սահմանափակված են, բայց ո՞վ է ասել, որ այդ պոտենցիալ հավաքի մասնակիցները պետք է անպայման դժգոհություն արտահայտեին գործող կառավարությունից, պարետատան նիստից հետո ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե որոշ ընդդիմախոսներ պնդում են, որ վարչապետն օգտագործում է արտակարգ ռեժիմը՝ քաղաքական հարցեր լուծելու համար։

«Ո՞վ է ասել, որ այդ պոտենցիալ հանրահավաքի, 5, 10 կամ 100 անգամ ավելի մեծ թվով մասնակիցներ դժգոհություն չպիտի արտահայտեին որոշ կոռուպցիոներների գործունեության հետ կապված։ Սա պետք է հաշվի առնել։ Ոմանք պետք է շնորհակալ լինեն, որ Հայաստանում արտակարգ դրություն է և հավաքներ անելու հնարավորություն չկա, հակառակ դեպքում, կարծում եմ, հեղափոխության կողմնակիցներն առնվազն մի քանի դեպքերում զանգվածային հավաքներ կանցկացնեին և իրենց խոսքը կասեին մի շարք դեպքերի վերաբերյալ», - ասաց վարչապետը։ Փաշինյանը նշեց՝ նման մեկնաբանություն տվող շրջանակները գերագնահատում են Հայաստանում հանրահավաքներ անցկացնելու իրենց ուժը։


«Եթե հանրահավաք ասելով նրանք հասկանում են սահմանափակ թվով մարդկանց 10 000 դրամով հրապարակ բերելը, և նրանց հույսը դրա վրա է, նրանց հույսերը շատ արագ կփլուզվեն», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Դիտվել է՝ 447

Մեկնաբանություններ