Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը
22.06.2020 | 23:29

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ սահմանադրության փոփոխությունների նախագիծը, որով փոփոխությունների են ենթարկվում Սահմանադրական դատարանի անդամների և նախագահի պաշտոնավարմանը վերաբերող հոդվածները։
Նախագիծը սահմանափակում է Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավարման ժամկետը 12 տարով:


Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Կառավարությունը, Հանրապետության նախագահը և դատավորների ընդհանուր ժողովը: Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղերի համար առաջադրումները կատարվում են թափուր տեղն առաջանալուց հետո՝ երկամսյա ժամկետում:


Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնավարումը դադարում է: Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո Սահմանադրական դատարանի նախագահն ընտրվում է Սահմանադրության 166-րդ հոդվածով սահմանված կարգով, որն իրականացվում է Սահմանադրական դատարանի դատավորների՝ սույն հոդվածի 1-ին մասի հիմքով առաջացած թափուր տեղերը համալրելուց հետո:


Նախագիծը փոփոխություններ է նախատեսում Սահմանադրական դատարանի լիազորությունների մեջ: Սահմանադրական դատարանին կվերապահվեն սահմանադրական մարմինների միջև նրանց սահմանադրական լիազորությունների վերաբերյալ վեճերի լուծման լիազորություն: Ըստ նախագծի՝ դա հնարավորություն կտա իրավական ճանապարհով հաղթահարել Ազգային ժողովի, կառավարության, ՀՀ նախագահի, տեղական ինքնակառավարման մարմինների և Բարձրագույն դատական խորհրդի միջև սահմանադրական վեճերը: Ազգային ժողովի խորհրդի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանն իրավասու է որոշել պատգամավորի լիազորությունների դադարեցման հարցը, երբ վերջինս խախտել է պատգամավորական մանդատի անհամատեղելիության կանոնները կամ անհարգելի կերպով բացակայել է Ազգային ժողովում քվեարկությունների առնվազն կեսից:


Նախագծի համաձայն՝ փոփոխություններն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Դիտվել է՝ 625

Մեկնաբանություններ