Խորհրդարանը դեմ քվեարկեց Սահմանադրության փոփոխություններին վերաբերող հարցերով ՍԴ դիմելու ԱԺ որոշման նախագծին։ «ՍԴ-ն օբյեկտիվորեն զրկված է որոշում կայացնելու հնարավորությունից։ Փոփոխությունը, որն առաջարկվում է, տարածվում է ՍԴ յոթ անդամների վրա։ ՍԴ յոթ անդամներն արդեն այս դեպքում սուբյեկտիվ կողմեր են ու զրկված են օբյեկտիվ որոշում կայացնելու հնրաավորությունից։ Կոչ եմ անում դեմ քվեարկել ՍԴ ուղարկելու որոշմանը», - վարման կարգով ելույթում ասաց իշխանական պատգամավոր Վահագն Հովակիմյանը։ Նախագիծը չընդունվեց։
Նշենք, որ ընդունվելու դեպքում ԱԺ նախագահը վերը նշված որոշումը երկրորդ ընթերցմամբ քննարկված նախագծի հետ երկու օրում պիտի ստորագրեր և ուղարկեր ՍԴ՝ դադարեցնելով հարցի քննարկումը մինչև ՍԴ պատասխանը ստանալը: