Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Առաջարկվում է ԱԺ կանոնակարգից հանել սահմանադրական փոփոխությունների նախագիծը նախագահին ուղարկելու դրույթը

Առաջարկվում է ԱԺ կանոնակարգից հանել սահմանադրական փոփոխությունների նախագիծը նախագահին ուղարկելու դրույթը
22.06.2020 | 23:39

Առաջարկվում է ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 7-րդ մասից հանել «ուղարկվում է ՀՀ նախագահին, որը ստանալուց հետո 20-օրյա ժամկետում ստորագրում է այն» բառերը, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն՝
անդրադառնալով երկրորդ ընթերցմամբ ընդունված Սահմանադրության փոփոխությունների նախագծին:

«Արդյունքում ստացվում է այսպես, որ ԱԺ նախագահը Սահմանադրության փոփոխությունների նախագիծը 7-օրյա ժամկետում հրապարակում է: Այս առաջարկի էությունը կայանում է նրանում, որ Սահմանադրության փոփոխությունների պրակտիկան, որ ունենք, չի ենթադրում Սահմանադրության փոփոխությունների ստորագրման ինստիտուտ:
Մինչ այս Հայաստանում սահմանադրական փոփոխություններն ընդունվել են առանց ստորագրման: Այսինքն՝ ընդունվել և հրապարակվել են, մտել են ուժի մեջ: Այս կարգավորմամբ մենք նաև նպաստում ենք, որ սահմանադրական փոփոխություններն առաջին և երկրորոդ սորտի չլինեն», - ասաց Հովակիմյանը:

Դիտվել է՝ 625

Մեկնաբանություններ