Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Սահմանադրական փոփոխություններն այլևս չեն ուղարկվի նախագահի ստորագրմանը

Սահմանադրական փոփոխություններն այլևս չեն ուղարկվի նախագահի ստորագրմանը
22.06.2020 | 23:43

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ հաստատեց ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխությունները, որոնք նախատեսում են Սահմանադրական փոփոխությունները հաստատման համար չուղարել Հանրապետության նախագահի քննարկմանը, այլ հնարավորություն ընձեռել ԱԺ նախագահին հրապարակել փոփոխությունները խորհրդարանի կողմից դրանց ընդունումից հետո։ Սահմանադրական փոփոխությունների ստորագրման ինստիտուտ այլևս չի նախատեսվի։ Նախագծին կողմ քվեարկեց 89 պատգամավոր։ Ընդդիմությունը չէր մասնակցում նիստին ու քվեարկությանը:

Դիտվել է՝ 675

Մեկնաբանություններ