Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Հայաստանում վարակի տարածման գործակիցը 1.1-ի շրջանակում է

Հայաստանում վարակի տարածման գործակիցը 1.1-ի շրջանակում է
22.06.2020 | 23:53

Հայաստանում կորոնավիրուսի վարակի տարածման գործակիցը 1.1-ի շրջանակում է, այսինքն 10 վարակված մարդը վարակում է 11 մարդու՝ պարետատան նիստից հետո ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Հայաստանում վարակի տարածման գործակիցը 1.1 –ի շրջանակում է: Այսինքն՝ 10 վարակված մարդը վարակում է 11 մարդու: Ես ուզում եմ սրա հակադարձ բանաձևն առաջարկել, որ ամեն 10 հոգին, որոնք պահպանում են հակահամաճարակային կանոնները, ևս 10 հոգու հետևողականորեն դրդեն, որ նույնպես պահի հակահամաճարակային կանոնները»,-ասաց վարչապետը: Փաշինյանն իր փորձով ասաց, որ դիմակներ բաժանելու գործընթացը շատ օգտակար է: Նա հորդորեց հնարավորություն ունեցողներին դիմակ բաժանել այն քաղաքացիներին, որոնք չեն կրում դիմակ կամ ակնհայտորեն մաշված դիմակներ են կրում:

Դիտվել է՝ 804

Մեկնաբանություններ