Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Թուրքայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանին ասել է, որ «Թուրքիան վտանգավոր խաղ է խաղում» Լիբիայում: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը:
«Բեռլինյան գագաթնաժողովի ժամանակ ես արդեն հնարավորություն ունեցել եմ Թուրքայի նախագահ Էրդողանին ասել, որ, ըստ իս, Թուրքիան Լիբիայում վտանգավոր խաղ է խաղում և խախտում է բոլոր պարտավորվածությունները»,- ընդգծել է Մակրոնը:
Ըստ պարբերականի՝ նման հայտարարությամբ Մակրոնը պատասխանել է պաշտոնական Անկարային, որ հանդես էր եկել ի աջակցություն Լիբիայի ազգային համաձայնության կառավարության: