Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 21006

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 21006
23.06.2020 | 14:54

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 418-ով՝ հասնելով 21006-ի, գրանցվել է մահվան 12 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Բուժվածների թիվն ավելացել է 1013-ով և հասել 10144-ի, իրականացվել է 1274 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 98117-ի:


Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է. «Պացիենտները եղել են 70 (տղամարդ), 73 (կին), 89 (տղամարդ), 53 (տղամարդ), 77 (տղամարդ), 59 (տղամարդ), 81 (կին), 60 (կին), 81 (կին), 80 (տղամարդ), 82 (տղամարդ) և 78 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 9 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»: Մահացածների ընդհանուր թիվը հասավ 372-ի, կորոնավիրուսով վարակված ևս 126 անձ մահացել է այլ պատճառներով:
Բուժվում է 10364 մարդ:

Դիտվել է՝ 568

Մեկնաբանություններ