Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել են Վլադիմիր Պուտինը, Սի Ձինպինը, Սերջիո Մատարելլան

Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել են Վլադիմիր Պուտինը, Սի Ձինպինը, Սերջիո Մատարելլան
23.06.2020 | 14:55

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել ՌԴնախագահ Վլադիմիր Պուտինը, ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը, Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան:


ՌԴ նախագահի ուղերձում ասված է. «Ռուսաստանում բարձր են գնահատում ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում Ձեր ակտիվ շահագրգռությունը։ Համոզված եմ, որ երկկողմ կառուցողական համագործակցության հետագա ընդլայնումը, եվրասիական ինտեգրացիոն գործընթացների շրջանակում գործընկերային փոխգործակցությունը համապատասխանում են մեր եղբայրական ժողովուրդների հիմնարար շահերին»։


Վլադիմիր Պուտինն Արմեն Սարգսյանին մաղթում է քաջառողջություն, բարօրություն և հաջողություններ պետական գործունեության մեջ։
Չինաստանի նախագահը գրել է. «Հայաստանը համագործակցության ավանդական գործընկեր է Չինաստանի համար: Վերջին տարիներին հայ-չինական հարաբերությունները պահպանում են զարգացման դրական դինամիկան, քաղաքական շփումները դարձել են ավելի սերտ, խորանում է գործնական համագործակցությունը»: «Կորոնավիրուսի համավարակի բռնկման պահից Չինաստանը և Հայաստանը հաստատուն աջակցում են միմյանց և հաղթահարում դժվարությունները միասնական ջանքերով, ինչը լիովին արտացոլում է երկու երկրների ժողովուրդների խորը բարեկամությունը: Մեծապես կարևորում եմ հայ-չինական հարաբերությունների զարգացումը և պատրաստ եմ Ձեզ հետ միասին համատեղ ջանքեր ներդնել, որ երկկողմ հարաբերությունները և բազմակողմ համագործակցությունը մեծ արդյունքներ գրանցեն՝ ի շահ մեր երկրների ու ժողովուրդների»:


Իտալիայի նախագահի ուղերձում ասված է. - «Պահպանում եմ Երևանում և Հռոմում մեր հանդիպումների ջերմ հիշողությունը, որը վերահաստատում է Հայաստանի և Իտալիայի հարաբերությունների կարևորությունը, և սիրով արձանագրում եմ դրանց շարունակական ընդլայնումը: Ազատության և ժողովրդավարության տենչանքը մեր ժողովուրդների ընդհանուր պատմության հատկանիշն է, որը յուրաքանչյուրիս մեր ուղիով հասցրեց անկախության և հանրապետության»: Սերջիա Մատարելլան համոզմունք է հայտնել, որ առաջիկայում Իտալիա նախատեսվող պետական այցի շրջանակում Արմեն Սարգսյանին կհյուրընկալի Քվիրինալյան պալատում: Հայաստանի նախագահն այսօր դարձավ 67 տարեկան:

Դիտվել է՝ 563

Մեկնաբանություններ