Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

ԵՄ-ն ՀՀ-ին կտրամադրի 92 մլն եվրոյի աջակցություն

ԵՄ-ն ՀՀ-ին կտրամադրի 92 մլն եվրոյի աջակցություն
23.06.2020 | 14:58

Եվրանեսթ ԽՎ համանախագահ Անդրիուս Կուբիլիուսի և «Իմ քայլի» պատգամավոր Գայանե Աբրահամյանը՝ որպես հայաստանյան պատվիրակության ղեկավարի, հանդես են եկել համատեղ հայտարարությամբ. «Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի առաջընթացը արդարադատության բարեփոխումների ոլորտում: Ողջունում ենք Եվրոպական Միության հաստատակամ հանձնառությունը աջակցելու Հայաստանին դատական համակարգն ամենաբարձր չափանիշներին համապատասխանեցնելու գործում։


Գոհունակությամբ ենք արձանագրում արդարադատության քաղաքականության երկխոսության շրջանակներում համագործակցության արդյունավետությունը, որի շնորհիվ 2019-ին ընդունվեց արդարադատության և կոռուպցիայի դեմ պայքարի եվրոպական չափանիշներին համապատասխան ռազմավարություններ։ Այս տարի էլ բյուջետային աջակցման նոր ծրագիրը կնպաստի բարեփոխումների իրագործմանը, հատկապես` դատավորների բարեվարքության ստուգման հարցում։
Եվրոպական Միությունը, հանդիսանալով Հայաստանի խոշորագույն դոնորը և բարեփոխումների առաջնային գործընկերը, ճգնաժամի դժվարին իրավիճակում շարունակում է մնալ Հայաստանի կողքին՝ ամրապնդելով համերաշխությունը և միջազգային համագործակցությունը:


ԵՄ-ն ավելացրել է տարեկան միջին օժանդակությունը՝ 40 միլիոն եվրոյից հասցնելով մինչև 65 միլիոն եվրո: Եվրոպական Միությունը արձագանքել է Հայաստանում Covid-19-ի ճգնաժամի ծագման հենց սկզբում` մոբիլիզացնելով տարածաշրջանային և երկկողմանի աջակցության փաթեթները:
ԵՄ-ն հավելյալ հանձնառություն է ստանձնել տրամադրել 92 մլն եվրոյի աջակցություն։
ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հիմքով համագործակցությունը վերաճում է Հայաստանի և Եվրոպական Միության միջև ռազմավարական հիմքով ամրապնդված գործընկերության: Ընդգծելով ՀՀ և ԵՄ միջև Մուտքի արտոնագրերի տրամադրումը դյուրացնելու և առանց թույլտվության բնակվող մարդկանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայնագրերի արդյունավետ իրականացումը, որը կարեւոր նախապայման է վիզաների ազատականացման համար, մենք հավատում ենք, որ մոտ ապագայում ՀՀ-ի հետ առավել սերտ համագործակցության և շարժունակության բարձրացման հաջորդ ուղենիշը պետք է լինի ՎԻԶԱՆԵՐԻ ազատականացման երկխոսության մեկնարկը։


Հայտարարությունը հիմնականում վերաբերում է COVID-19 համավարակով պայմանավորված ճգնաժամի հետեւանքները մեղմելուն ուղղված ԵՄ-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող օժանդակության, ժողովրդավարության զարգացման եւ ամրապնդման ուղղությամբ աջակցության եւ ՀՀ-ԵՄ համագործակցության խորացման շարունակականության ապահովման հանձառությունների վերահաստատմանը»:

Դիտվել է՝ 1093

Մեկնաբանություններ