Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Պուտինը գոհ է իր կառուցած համակարգից

Պուտինը գոհ է իր կառուցած համակարգից
23.06.2020 | 15:18

Ռուսաստանում տեղի է ունենում իշխանությունում ռոտացիայի մշտական գործընթաց, և «դա չնկատելն արդարացի չէ», հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է vedomosti.ru-ն։

Նրա խոսքով՝ «Վլադիմիր Պուտինը գոհ է իր կառուցած համակարգից, որ ապացուցել է իր սթրեսակայունությունն իշխանափոխության պայմաններում»: Մեկնաբանելով Պուտինի՝ ՌԴ գործող նախագահի հնարավոր հետնորդներ որոնելու հայտարարությունը, Պեսկովը նշել է, որ «սահմանադրական բարեփոխումների հիմնական մոտիվացիան բոլորովին կապ չունի նախագահի փոփոխականության կամ անփոփոխելիության հետ»։ Պեսկովի խոսքով՝ մարդիկ, որ գալիս են պետական ծառայության, «առաջնորդվում են շատ ավելի բարձր նկատառումներով», օրինակ՝ ծառայել հայրենիքին և աշխատել պետության համար։

Դիտվել է՝ 1124

Մեկնաբանություններ