Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

«Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանի հայկական կրթական հաստատություններին և լրատվամիջոցներին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանի հայկական կրթական հաստատություններին և լրատվամիջոցներին
23.06.2020 | 15:21

«Հայաստան» համահայկական հիմնադրամը 55 000 ԱՄՆ դոլարի նվիրատվություն է կատարել հաջակցություն Լիբանանի կրթական հաստատությունների, որոնք սոցիալ-տնտեսական ճգնաժամային պայմանների պատճառով հայտնվել են դժվարին կացության մեջ։ Միջոցները հավաքագրվել են Ֆրանսիայի և Գերմանիայի հիմնադրամի տեղական կառույցների կողմից։ «Այժմ, երբ մեր բոլոր ճիգերն ուղղված են սատարելու Հայաստանի և Արցախի առողջապահական ոլորտին, կարևոր է նաև ձեռք մեկնել Լիբանանում անելանելի դրության մեջ գտնվող մեր կրթամշակութային օջախներին, ինչպես նաև տասնյակ տարիներ գործող հայալեզու լրատվամիջոցներին։ Լիբանանում սոցիալ-տնտեսական ծանր ճգնաժամն էլ ավելի ահագնացավ համավարակի տարածմամբ։ Աշխարհասփյուռ հայկական համայնքները համահայկական հիմնադրամի մշտական ուշադրության կենտրոնում են»,- նշում է Հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։


Ի հավելումն այս աջակցության, ընհանուր առմամբ 10 հազար ԱՄՆ դոլար համամասնաբար կտրամադրվի Լիբանանի հայկական լրատվամիջոցներին՝ «Ազդակ», «Զարթոնք» և «Արարատ» օրաթերթերին, «Վանայ Ձայն» ռադիոկայանին։

Դիտվել է՝ 1175

Մեկնաբանություններ