Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Մոսկվայում Հաղթանակի շքերթին ներկա են լինելու 7 երկրների ղեկավարներ

Մոսկվայում Հաղթանակի շքերթին ներկա են լինելու 7 երկրների  ղեկավարներ
23.06.2020 | 22:05

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է այն երկրների ղեկավարների անունները, որ Մոսկվայում հունիսի 24-ին ներկա են լինելու Հաղթանակի շքերթին։ Մոսկվա են մեկնելու Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Սերբիայի նախագահները։ Պեսկովն ասել է, թե Կրեմլում «ըմբռնումով են մոտենում» կորոնավիրուսի համավարակի պատճառով իրենց այցերը չեղարկելու որոշումներին։ Մոսկվա են հրավիրվել նաև Աբխազիայի և Հարավային Օսիայի ղեկավարները։ Երկրորդ աշխարհամարտում նախկին Խորհրդային Միության դաշնակիցներ ԱՄՆ-ն և Բրիտանիան շքերթին ներկայանալու են դեսպանների մակարդակով։

Դիտվել է՝ 696

Մեկնաբանություններ