Ադրբեջանի ՊՆ նախարար Զաքիր Հասանովի պնդմամբ՝ վերջին երկու տարիներին շփման գծում նկատվող համեմատական անդորրի գլխավոր պատճառներից մեկը Հայաստանին մատակարարված ամերիկյան պաշտպանական տեխնոլոգիաներն են։ Բաքվում հեռարձակվող ռուսալեզու CBC ալիքի եթերում նա ասել է. «Հայերը, ԱՄՆ- ում իրենց հովանավորների շնորհիվ, ռազմական նշանակության սարքավորումներ են ձեռք բերել և տեղադրել են ռազմաճակատի գծի երկայնքով։ Խոսքը դիտարկման համակարգերի մասին է։ Հայերը այդ սարքավորումները տեղադրել և հետ են քաշվել, որպեսզի մենք չկարողանանք նրանց թիրախավորել հրաձգային զենքով»։