Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Արմեն Սարգսյանին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Արմեն Սարգսյանին
23.06.2020 | 22:08

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի հետ, շնորհավորել նրան ծննդյան տարեդարձի առթիվ: Փաշինյանն Արմեն Սարգսյանին մաղթել է հաջողություններ հանրապետության նախագահի պատասխանատու պաշտոնում՝ ի բարօրություն մեր պետության և ժողովրդի։ Նիկոլ Փաշինյանը նախագահին և նրա ընտանիքին մաղթել է նաև քաջառողջություն և երջանկություն:


Նախագահին ծննդյան շնորհավորական ուղերձներ են հղել նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Չինաստանի նախագահ Սի Ձինպինը, Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան: Հայաստանի նախագահն այսօր դարձավ 67 տարեկան:

Դիտվել է՝ 1108

Մեկնաբանություններ