Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Կառավարության նախաձեռնությամբ վաղը կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան

Կառավարության նախաձեռնությամբ վաղը կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
23.06.2020 | 22:16

Կառավարության նախաձեռնությամբ հունիսի 24-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Աժ արտահերթ նստաշրջան, օրակարգում է ՀՀ և ԱՄՀ միջև 2020-ի մայիսի 23-ին և հունիսի 1-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման և լրացուցիչ փոխառու միջոցների ներգավման մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու հարցը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու հարցը, «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցն ու մի շարք այլ հարցեր։ Օրակարգում է նաև ԿԸՀ-ի գործունեության վերաբերյալ 2018-2019-ի հաղորդումը, Կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը, ՀՀ հաշվեքննիչ պալատի 2019-ի գործունեության տարեկան հաղորդումը:

Դիտվել է՝ 1374

Մեկնաբանություններ