ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրում հուշարձանների և արձանների դեմ ուղղված վանդալիզմը կպատժվի ազատազրկմամբ՝ մինչև 10 տարի: «Ես թույլ եմ տվել դաշնային կառավարությանը ձերբակալել բոլոր նրանց, ովքեր վանդալիզմով են զբաղվել և ոչնչացրել են ԱՄՆ-ում գտնվող հուշարձանները, արձանները և այլ դաշնային ունեցվածքները, և կիրառել նրանց նկատմամբ պատիժ՝ մինչև 10 տարվա ազատազրկում ՝ վետերանների հուշահամալիրների պահպանման մասին օրենքի համաձայն», - գրել է Թրամփը Twitter-ում: