Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները շրջանառության մեջ են դրել «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին» մայր օրենքի նախագիծը

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները շրջանառության մեջ են դրել «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին» մայր օրենքի նախագիծը
23.06.2020 | 22:18

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Մխիթար Հայրապետյանը, Արտակ Մանուկյանը, Ալեն Սիմոնյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Համազասպ Դանիելյանը և Ծովինար Վարդանյանը շրջանառության մեջ են դրել «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին» մայր օրենքի նախագիծը:

«Հուսով ենք՝ մեր նախաձեռնությունը կկանոնակարգի նվիրաբերությունների և անհատույց այլ միջոցների ներգրավման հարցերը և կդնի դրանց կառավարման ինստիտուցիոնալ հիմքերը: Նման ֆոնդերի կարգավորման պահանջը հասունացել էր վաղուց, և ինչպես ցույց է տալիս փորձը, այս ֆոնդերը զգալիորեն նպաստում են ուսումնական հաստատությունների, թանգարանների, գրադարանների, մարզական և այլ կազմակերպությունների ֆինանսական կայունության ապահովմանը:


Օրինակ՝ ԱՄՆ-ում, որտեղ էնդաումենթներն ամենամեծ տարածումն են գտել բարձրագույն կրթության համակարգում, Հարվարդի համալսարանի էնդաումենթը 2017-ին կազմել է 37 միլիարդ դոլար, իսկ ԱՄՆ կրթական հաստատությունների կողմից հավաքագրված էնդաումենթների ընդանուր ծավալը կազմել է շուրջ 600 մլրդ ԱՄՆ դոլար: Մեր կողմից շրջանառության մեջ դրված նախագծով ակնկալում ենք կանոնակարգել՝
1) Էնդաումենթի ձևավորման, համալրման և կառավարման կարգը,
2) Էնդաումենթի կազմակերպա-իրավական տեսակը և իրավական վիճակի
առանձնահատկություները,
3) Էնդաումենթից ստացված եկամուտները տնօրինելու կարգը,
4) Էնդաումնեթին միջոցներ տրամադրող անձինք և նրանց իրավասությունները,
5) Էնդաումենթների գործունեությունը խթանելու նպատակով հարկային
արտոնությունների կիրառումը,
6) Էնդաումենթների գործունեության նկատմամբ վերահսկողությունը», - ասված է Մխիթար Հայրապետյանի հաղորդագրությունում:

Դիտվել է՝ 1010

Մեկնաբանություններ