Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

ՍԴ դիմելու համար ստորագրությունները և դիմումի հիմքերը ԲՀԿ-ն ուղարկել է ԼՀԿ-ին

ՍԴ դիմելու համար ստորագրությունները և դիմումի հիմքերը ԲՀԿ-ն ուղարկել է ԼՀԿ-ին
23.06.2020 | 22:19

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորները, օգտվելով ՀՀ Սահմանադրությամբ մեզ վերապահված լիազորություններից և իրավական գործիքակազմից, նախաձեռնել են դիմել ՀՀ Սահմանադրական դատարան՝ քննության առնելու «Առանց Սահմանադրական դատարանի՝ Սահմանադրության փոփոխությունների ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու վերաբերյալ որոշման ՀՀ Ազգային ժողովի կողմից Սահմանադրության փոփոխություններ ընդունելը և ՀՀ Սահմանադրության (Պ-667-19.06.2020-ՊԻ-010/2) փոփոխությունները ՀՀ Սահմանադրության 4-րդ, 5-րդ, 6-րդ, 168-րդ և 169-րդ հոդվածների համապատասխանության հարցը»:

Ֆեյսբուքում խմբակցության քարտուղար Արման Աբովյանը գրել է, որ նախաձեռնությանն աջակցելու համար ԱԺ ԼՀԿ խմբակցությանն են ուղարկել արդեն հավաքագրված ստորագրությունները և դիմումի հիմքերը:
«Պատրաստ ենք արդյունավետ քննարկումների մեր գործընկերների հետ», - գրել է նա:

Դիտվել է՝ 880

Մեկնաբանություններ