Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Էդմոն Մարուքյանը՝ սահմանադրական փոփոխությունների նախագծին հակազդելու մասին

Էդմոն Մարուքյանը՝ սահմանադրական փոփոխությունների նախագծին հակազդելու մասին
23.06.2020 | 22:23

Քննարկումների մեջ ենք ԲՀԿ-ի հետ, մի քանի տեսակի դիմումներ կան, որոնք կարող են ներկայացվել, երբ քննարկումները կավարտվեն, բավարար ինֆորմացիա կտրամադրվի հանրությանը՝ 24news.am-ի հետ զրույցում ասել է ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների արդեն ընդունված նախագծին հակազդելու միջոցներին:


«Այս պահին ես որևէ նորություն չունեմ ասելու: ԼՀԿ-ն էլ իր դիտարկումներն ունի, բայց եթե ասենք, դուրս կգա, որ քննարկումները պետք է անենք բաց, երբ կլինի որոշում, կհրապարակենք»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է նրան, որ նախագիծը մեկ ուժը քննարկեց և ընդունեց, Մարուքյանն ասաց, որ իրենց գնահատականներն արդեն տվել են և հանրաքվեի ժամանակ, և երեկ բրիֆինգին էլ ասել են, որ մի քանի ժամվա մեջ երկրում մայր օրենք է փոխվում, ուրեմն դա արվում է բոլոր տեսակի միջազգային նորմերի, նաև մեր Սահմանադրության խախտումով: Նա նշեց, որ այս առումով նոր ասելիք չունի, ամեն ինչ ասված է:

Դիտվել է՝ 989

Մեկնաբանություններ