Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Արման Աբովյանը՝ փակված աշխատատեղերի վերաբերյալ վարչապետի հայտարարության մասին

Արման Աբովյանը՝ փակված աշխատատեղերի վերաբերյալ վարչապետի հայտարարության մասին
23.06.2020 | 22:25

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքում գրել է. «Ժողովուրդ ջան, փաստացի վարչապետը հաստատեց մեր այն փաստարկները, որ կտրուկ աճել է՝ գործազրկությունը (չնայած ես համոզված եմ, որ աշխատանք կորցրած քաղաքացիների թիվը ավելի շատ է քան 71 000-ը)։


Շատ հետաքրքիր տենդենց եմ նկատում․քայլ առ քայլ, չցանկանալով, բայց իշխանավորները հաստատում են բոլոր մեր քննադատական թեզերը։
Կարծում եմ, որ ԲՀԿ-ի դիրքորոշման ճշմարտությունը հաստատելուց բացի, իշխանությունները պետք է դադարեցնեն իրենց կողմից իրականացվող սարնձարձակ քաղաքական հետապնդումները՝ մեր նկատմամբ։
Սակայն հաշվի առնելով նաև իշխանության ճափազանց «զգայուն ինքնասիրությունը», կարծում եմ, որ իրենք չեն ունենա այդքան համարձակություն կանգնեցնել ռեպրեսիվ գործողություների «մեքենան»։

Դիտվել է՝ 982

Մեկնաբանություններ