ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական Ջnն Բոլտոնը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլիին 2018-ին արգելել է հանդիպել Դալայ-Լամայի հետ, որ չփչացնի Չինաստանի հետ հարաբերությունները։ Բոլտոնը կարծում է, որ որոշումը ճիշտ էր, քանի որ Հեյլին խնդիրներ ունի՝ քաղաքական հոտառության հետ կապված: Նրա խոսքով՝ Հեյլիին ընդգրկել են Թրամփի թիմում, որ կանանց ձայները ստանան, բայց Բոլտոնը Թրամփին համոզել է հետ կանգնել այդ որոշումից:
Նա իր հուշերում գրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի հետևել իր խորհուրդներին՝ ռմբակոծել Իրանի երեք ռազմակայանները՝ ի պատասխան ամերիկյան անօդաչու թռչող սարքի ոչնչացման: ԱՄՆ առաջնորդին իբր կանգնեցրել է 150 մարդու սպանելու հեռանկարը: Բոլտոնը պնդում է, որ բոլոր երեք օբյեկտները կառուցել են ռուսները, սակայն դրանք ավելի էժան են, քան անօդաչու սարքը: