Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Արսեն Թորոսյան. Առողջապահական համակարգն ավելի ուժեղացած է դուրս գալու այս մարտահրավերից

Արսեն Թորոսյան. Առողջապահական համակարգն ավելի ուժեղացած է դուրս գալու այս մարտահրավերից
23.06.2020 | 22:31

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը վստահ է, որ Հայաստանի առողջապահական համակարգն ավելի ուժեղացած է դուրս գալու կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարից: Մամուլի ասուլիսի ընթացքում նա ասել է.


«Այս ծանր իրավիճակը կլինի առիթ առողջապահական համակարգի զարգացման համար: Հիմա մեծացվում են առողջապահական հզորությունները, որոնք հետագայում օգտագործվելու են այլ հիվանդությունների դեմ պայքարի համար: Առողջապահական համակարգն ավելի ուժեղացած է դուրս գալու այս մարտահրավերից, չնայած որ դրա մեջ դրվելու են մարդկային կյանքեր, ճակատագրեր, մարդկային էներգիա և ժամանակ»:

Դիտվել է՝ 1406

Մեկնաբանություններ