Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Աբու Դաբիի ազգային նավթային ընկերությունը հայտարարել է 20.7 մլրդ դոլարի էներգետիկ գործարքի մասին

Աբու Դաբիի ազգային նավթային ընկերությունը հայտարարել է 20.7 մլրդ դոլարի էներգետիկ գործարքի մասին
23.06.2020 | 22:33

Աբու Դաբիի ազգային նավթային ընկերությունը (ADNOC) հունիսի 23-ին հայտարարել է, որ պայմանագիր է կնքել ենթակառուցվածքների ոլորտում աշխարհի առաջատար ներդրողների և օպերատորների, ինքնիշխան հարստության և կենսաթոշակային հիմնադրամների հետ՝ հաղորդում է Emirates News Agency-ն:


Ներդրողների շարքերում են Գլոբալ ենթակառուցվածքների համագործակցությունը, Brookfield Asset Management-ը, Սինգապուրի ինքնիշխան հարստության հիմնադրամը, Օնտարիոյի ուսուցիչների կենսաթոշակային խորհուրդը և այլ հիմնադրամներ ու կազմակերպություններ:
Գործարքի նորարար կառուցվածքը ADNOC-ին թույլ է տալիս շոշափել գլոբալ ինստիտուցիոնալ ներդրումային կապիտալի նոր ուղիներ՝ միևնույն ժամանակ պահպանելով ներդրումների մաս կազմող ակտիվների նկատմամբ լիակատար գործառնական հսկողությունը: Գործարքը ADNOC-ին և ենթակա կազմակերպություններին կբերի 10 միլիարդ ԱՄՆ դոլարի եկամուտ:
ADNOC-ի գործընկերների համար այս գործարքը եզակի հնարավորություն է հանդիսանում ներդրումներ կատարել ցածր ռիսկային պրոֆիլ ունեցող էներգետիկ ենթակառուցվածքների ակտիվներում, որոնց արդյունքում ստացվում են կայուն դրամական հոսքեր: ADNOC-ի ղեկավար Ահմադ Սուլթան Ալ Ջաբերը համագործակցության առիթով նշել է. «Մենք ուրախ ենք, որ ևս մեկ անգամ համագործակցելու ենք աշխարհի առաջատար ենթակառուցվածքների որոշ ոլորտների և ինստիտուցիոնալ ներդրողների հետ: Այս հենակետային գործարքը ցույց է տալիս գլոբալ ներդրումային հանրության կողմից ADNOC-ի նկատմամբ վստահությունը և բացում է էական արժեքներ մեր խողովակաշարերի պորտֆոլիոյից՝ անցած տարի կայացած նավթամուղի ենթակառուցվածքների ներդրումային գործընկերությունից հետո»։


Արաբական Միացյալ Էմիրություններում բնական գազի աշխարհի վեցերորդ խոշորագույն պաշարներն են: ADNOC-ի էներգետիկ ռազմավարությունը նպատակ ունի բավարարել երկրի գազի պահանջարկը և աջակցել ԱՄԷ-ին` էներգետիկայի ոլորտում ինքնաբավության հասնելու համար:

Դիտվել է՝ 1016

Մեկնաբանություններ