ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը դիմակներ է բաժանում փողոցում քայլող քաղաքացիներին: Թորոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում ասաց, որ դիմակներ բաժանելու ակցիան իրականացնում է Շենգավիթ վարչական շրջանում: «Այսօր մեր քաղաքացիներին բաժանելու ենք դիմակներ, կոչ ենք անելու կրել և ճիշտ կրել դիմակներ: Հույս ունեմ, որ արդյունավետ կլինի այս ակցիան»,- ասաց Թորոսյանը: Դիմակներ են բաժանել նաև Սուրեն Պապիկյանը, Հակոբ Արշակյանը և կառավարության այլ անդամներ: