ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջի համաձայն՝ Արմեն Սարգսյանն ստորագրել է «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու, «Աժ կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու օրենքների փաթեթը, «Աժ կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը:
Նախագահն ստորագրել է նաև «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթը, միջպետական համաձայնագրերի վավերացման մասին օրենքներ: