Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

ԼՀԿ-ն այժմ չի միանա ԲՀԿ-ի դիմումին, ՍԴ կդիմի Քոչարյանի գործով քննության ավարտից հետո

ԼՀԿ-ն այժմ չի միանա ԲՀԿ-ի դիմումին, ՍԴ կդիմի Քոչարյանի գործով քննության ավարտից հետո
24.06.2020 | 14:19

Աժ ԼՀԿ խմբակցությունը երկու օր առաջ խորհրդարանի ընդունած
սահմանադրական փոփոխությունները ՍԴ-ում վիճարկելու համար այժմ չի միանա ԲՀԿ-ի դիմումին, այլ ՍԴ կդիմի բարձր դատարանում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով քննության ավարտից հետո՝ ասուլիսի ժամանակ հայտնեց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նախկին նախագահի դիմումի քննությունը ՍԴ-ն սկսելու է հուլիսի 7-ին:


ԲՀԿ-ն երեկ հայտարարեց, որ մտադիր է ՍԴ-ում վիճարկել Ազգային ժողովի կողմից ընդունված սահմանադրական փոփոխությունների մասին օրենքը՝ որակելով հակասահմանադրական։ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ուժն ունի 25 պատգամավոր, իսկ ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է առնվազն 27 ստորագրություն, հետևաբար՝ առանց ԼՀԿ-ի աջակցության ՍԴ դիմելու հնարավորություն չի լինի։


Հունիսի 22-ին Ազգային ժողովի ընդունած սահմանադրական փոփոխությունների համաձայն՝ կդադարեցվեն 12 տարուց ավելի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունները, և թափուր տեղերը լրացնելուց հետո դատավորներն իրենց կազմից կընտրեն ՍԴ նոր նախագահ։

Դիտվել է՝ 840

Մեկնաբանություններ