Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելությունը Լեռնային Ղարաբաղում առողջապահական համակարգին է նվիրաբերել 57 հիվանդանոցային ֆունկցիոնալ մահճակալ՝ ներքնակներով, բարձերով և վերմակներով հանդերձ: Կազմակերպությունը նաև տրամադրել է ավելի քան 20 կաթիլային ներարկման շտատիվներ, քլորի փոշի և ձեռնոցներ: Օգնության նպատակն է աջակցել առողջապահական համակարգին։ Այն նաև կարող է նպաստել բուժական կառույցների COVID-19 համաճարակին դիմակայելու պատրաստվածության մակարդակի բարձրացմանը։