Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Էդմոն Մարուքյան. ԱԺ նախագծով դադարում է ՍԴ 2 դատավորի լիազորություն, Հրայր Թովմասյանը շարունակում է մնալ ՍԴ դատավոր

Էդմոն Մարուքյան. ԱԺ նախագծով դադարում է ՍԴ 2 դատավորի լիազորություն, Հրայր Թովմասյանը շարունակում է մնալ ՍԴ դատավոր
24.06.2020 | 14:22

Սահմանադրության փոփոխությունների նախագծով ՍԴ երեք դատավորի լիազորությունները պետք է դադարեն, մեր կարծիքով՝ կարող են դադարել, լավագույն դեպքում, երկու դատավորի լիազորություններ՝ բացի ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանի լիազորություններից՝ժլրագրողների հետ զրույցում ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Իշխանությունը փորձում է երկու դատավորի փոփոխություն անել, նաև ՍԴ նախագահի պաշտոնի դադարում: Վերջինը, ըստ էության, վարչական պաշտոն է և դատարանի նախագահը չունի երկու ձայն, նա ունի էլի մեկ ձայն՝ քվեարկություններին մասնակցելու, հետևաբար, այս առումով մեծ փոփոխություն չկա»,- նշեց պատգամավորը: Ըստ Էդմոն Մարուքյանի՝ հանրային պրոպագանդան, որ ուղղված է ՍԴ նախագահին փոխելուն, նման է թնդանոթով ճնճղուկի վրա կրակելուն: «Որովհետև այն գործողությունները, որոնք մեկնարկած են, թնդանոթներ ու տանկեր են: Անգամ այդ իրավիճակում, այդ պրոպագանդված իրավիճակում չի բավարարվում, որովհետև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը շարունակում է մնալ ՍԴ դատավոր»:

Դիտվել է՝ 859

Մեկնաբանություններ