ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման առաջին անգամ մասնակցել է նախագահի թեկնածու Ջո Բայդենի նախընտրական միջոցառմանը, հաղորդում է Reuters-ը: Միջոցառումից առաջ նրա նախընտրական քարոզարշավի հաշվին նվիրատվություններ են ստացվել 175 000 ընտրողներից՝ ընդհանուր 7,6 միլիոն դոլարի չափով, որ ռեկորդ է՝՝ հայտնել է Բայդենը:
Բայդենի և Թրամփի շտաբները հաղորդել էին մայիսին հավաքված միջոցների մասին: Ընտրարշավի ողջ ընթացքում առաջին անգամ Բայդենին հաջողվել է ավելի շատ միջոցներ հավաքել՝ 80,8 միլիոն դոլար՝ 74 միլիոն դոլարի դիմաց: