Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Դոնալդ Թրամփ. Բոլտոնը պետք է հայտնվի բանտում

Դոնալդ Թրամփ. Բոլտոնը պետք է հայտնվի բանտում
24.06.2020 | 14:23

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին հարցազրույցում հայտարարել է, որ ազգային անվտանգության գծով իր նախկին խորհրդական Ջոն Բոլտոնը պետք է բանտ նստի Սպիտակ տան մասին հուշերը հրապարակելու համար: Նա Բոլտոնին անվանել է «հիմար և անսիրտ տղա»՝ ասելով, որ նախկին գլխավոր օգնականի հետ իր համագործակցությունը սահմանափակ էր մինչև 2019ի սեպտեմբերին Բոլտոնի հրաժարականը: Թրամփը պնդում է՝ գիրքը, որ ներառում է նախագահի գործողությունների խախտումների վերաբերյալ բազմաթիվ մեղադրանքներ, պարունակում է գաղտնի տեղեկատվություն: «Ես նրան աշխատանքից հեռացրի: Եվ ես չէի կարծում, որ դա մեծ գործ է: Բայց այն, ինչ նա արեց, գաղտնի տեղեկություններ հրապարակեց իմ նախագահության օրոք: Ես կարծում եմ, որ նա հանցագործ է, անկեղծ ասած, նա պետք է բանտ նստի», – ասել է Թրամփը:

Դիտվել է՝ 868

Մեկնաբանություններ