Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Եգիպտոսը մտադիր է խանգարել Թուրքիային՝ ներխուժել Լիբիա

Եգիպտոսը մտադիր է խանգարել Թուրքիային՝ ներխուժել Լիբիա
24.06.2020 | 14:24

Եգիպտոսի իշխանությունները խորհրդակցում են եվրոպական երկրների հետ` կանխելու հնարավոր թուրքական ներխուժումը Լիբիայի Սիրթ նավահանգիս, հաղորդում է Al Arabiya ալիքը: Եվրոպական պետությունները նախազգուշացրել են Թուրքիային, որ անգամ չմտածի ներխուժել Լիբիայի նավթատար շրջանները: ՆԱՏՕ-ի երկրները պնդում են, որ Թուրքիան դադարեցնի ռազմական միջամտությունը երկրում: Քննարկվում է նաև հրադադարի ռեժիմի վերահսկման համար միջազգային դիտորդներ գործուղելու հարցը: Նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին հայտարարել էր, որ չի բացառում Լիբիայում ռազմական միջամտության հնարավորությունը` «հարևան երկրում արյունահեղությունը դադարեցնելու և Եգիպտոսի սահմանային անվտանգությունն ապահովելու նպատակով»:

Դիտվել է՝ 978

Մեկնաբանություններ