Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Կորոնավիրուսի ռեկորդային ցուցանիշներ Իրանում

Կորոնավիրուսի ռեկորդային ցուցանիշներ Իրանում
24.06.2020 | 22:34

Իրանում կորոնավիրուսի նոր՝ ռեկորդային ցուցանիշներ են գրանցվում․ անցած մեկ օրում մահացել է 133 վարակակիր, որ օրվա կտրվածքով ամենամեծ թիվն է՝ ապրիլի 6-ից։ Հունիսի սկզբից վարակի երկրորդ ալիքն է սկսվել, ամեն օր արձանագրվում է մոտ 2500 դեպք, ընդհանուր ցուցանիշն անցել է 210 հազարից։

«Հորդորում, խնդրում ենք մեր քաղաքացիներին դիմակ կրել»,- հայտարարել է առողջապահության փոխնախարարը` ընդգծելով, որ միայն այդ կերպ հնարավոր կլինի կանխել դեպքերի հետագա աճը։

Դիտվել է՝ 809

Մեկնաբանություններ