Համաշխարհային տնտեսությունն այս տարի կկրճատվի 4,9 տոկոսով, հայտարարել է ԱՄՀ-ը՝ ավելի նվազեցնելով ապրիլին տրված գնահատականը։ Ըստ նոր զեկույցի, վերականգնումը ևս կլինի ավելի դանդաղ, քան ակնկալվում էր։
«Սա Երկրորդ համաշխարհայինից հետո ամենամեծ տնտեսական ճգնաժամն է»,-հայտարարել է ԱՄՀ-ը` զգուշացնելով՝ ամենամեծ վնասը կզգան առավել ցածր եկամուտ ունեցող ընտանիքները։ 2021-ին կանխատեսվում է 5,4 տոկոս աճ, ամենախոստումնալից արդյունքներն ակնկալվում են Չինաստանում։ Հիմնադրամը զգուշացրել է, որ համաճարակի տարածման ու զարգացման վերաբերյալ բազմաթիվ հարցեր դեռ անորոշ են, և շատ ցուցանիշներ առաջիկայում կարող են փոխվել։